ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Կհնչեն Մոցարտի, Շոստակովիչի ստեղծագործությունները

Կհնչեն Մոցարտի, Շոստակովիչի ստեղծագործությունները
21.01.2016 | 17:23

Վաղը՝ հունվարի 22-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա

Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ սոպրանո Ռուզան Մանթաշյանի մենակատարությամբ: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Ծրագրում՝ Մոցարտ (նախերգանքներ և արիաներ օպերաներից`«Ֆիգարոյի ամուսնությունը», օպերայի նախերգանք, արիաներ «Ֆիգարոյի ամուսնությունը», «Կախարդական սրինգ», «Այսպես են վարվում բոլոր կանայք» օպերաներից, «Այսպես են վարվում բոլոր կանայք» օպերայի նախերգանք): Ծրագրի երկրորդ բաժնում կհնչի Շոստակովիչի Սիմֆոնիա թիվ 10-ը:

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ